Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Մարդն ունի՞ ավելորդ օրգաններ

Մարդն ունի՞ ավելորդ օրգաններ

Ավելի քան 100 տարի առաջ շատ գիտնականները համոզված էին, որ մարդն ավելորդ օրգաններ ունի: Սակայն, ինչպես պարզվեց, բնությունը ոչինչ «հենց այնպես» չի անում. «ավելորդ» օրգանները մարդու օրգանիզմում որոշակի ֆունկցիաներ են կատարում: Դարվինի էվոլյուցիայի տեսության հետևորդները կարծում էին, որ մարդու օրգանիզմում հաշվվում են 200 «անպետք» օրգան ու կենսաբանական կառուցվածք: Ռուս հայտնի կենսաբան Իլյա Մեչնիկովը կարծում էր, որ ոչ միայն կույրաղիքն է իր ելուստով ավելորդ, այլև բոլոր հաստ աղիքները ու գտնում,որ դրանց հեռացումը միայն օգուտ կտա ստամոքս-աղիքային տրակտին: Որոշ վիրաբույժներ էլ նման վիրահատություններ կատարում էին անցած հարյուրամյակի 50-ականներին:

 

Հետագայում պարզվեց, որ հաստ աղիքում է կատարվում վիտամինների սինթեզումը, ինչպես նաև մթերքներից հեղուկի ու աղերի ներծծման պրոցեսը: Գտնվեցին գիտնականներ, որոնք համարձակվում էին հայտարարել, որ օրգանների մի մասը սխալ տեղադրություն ունի: Օրինակ` ֆրանսիացի բժիշկ Ֆրանց Գլենարը որովայնի ցավերով հիվանդներին վիրահատում էր ու փոփոխում ստամոքս-աղիքային տրակտի դասավորությունը: Եվ չնայած նրան, որ հիվանդների վիճակը դրանից հետո վատանում էր, Գլենարն իր համոզմունքը չէր փոխում:

 

Այսօր արդեն գիտնականներն այն եզրակացության են հանգել, որ մարդու օրգանիզմում ոչ մի ավելորդ բան չկա: Շատ օրգաններ են «վերականգնվել», սակայն դրանց մեծ մասը դեռևս անբավարար է ուսումնասիրված, ու ֆունկցիոնալ նշանակությունը նույնպես մինչև վերջ պարզված չէ:

 

Նշագեղձեր

 

Սա այն օրգաններից է, որն անպետք էր համարվում: Հետո պարզվեց, որ նշագեղձերը օրգանիզմ ներթափանցած մանրէների դեմ պայքարի առաջամարտիկներն են: Նշագեղձերում փոսիկներ կան` կրիպտներ, որոնցում կատարվում է մեր կերած ու շնչած նյութերի հակագենային բաղադրության վերլուծությունը: Նշագեղձերում մշակվում են պաշտպանական սպիտակուցներ` ինտեֆերոնն ու իմունագլոբուլինը:

 

XX դարի առաջին կեսին ամերիկացի վիրաբույժները կանխարգելման նպատակով հեռացնում էին նշագեղձերը: Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ նշագեղձերը հեռացնելու հետ նրանք օրգանիզմը զրկում են պաշտպանական պատնեշից, որը, ըստ էության, խոչընդոտում է մանրէների ներթափանցումը:

 

Տոնզիլէկտոմիան` նշիկների հեռացումը, հիմա կատարվում է բացառապես բժշկական ցուցման համաձայն, երբ դրանք դադարում են ըստ նշանակության գործել ու վերածվում են վարակիչ օրգանի:

 

Կար ժամանակ, երբ հեռացնում էին նաև կույրաղիքը` գտնելով, որ այն  վառոդի տակառ է, որն ամեն րոպե կարող է պայթել: Հետագայում գիտնական բժիշկները պարզեցին , որ այդ օրգանը լիմֆոիդ հյուսվածք է պարունակում ու օրգանիզմին օգնում է պայքարելու վարակների դեմ: Բացի այդ, կույրաղիքը մշակում է հորմոնանման նյութ, որը կարգավորում է  հաստ աղիքի շարժունակությունը: Ուռուցքաբանները համոզված ասում են, որ հեռացված կույր աղիքի դեպքում հաստ աղիքի քաղցկեղների հավանականությունը մեծանում է:

 

Երբ մարդը ցրտի  կամ որոշակի զգացումներ է ունենում (ասենք` հուզում), ապա փշաքաղվում է (սագամաշկ):

 

Հնում, երբ  փշաքաղվելու արդյունքում մազածածկույթը բարձրանում էր ու մարդուն սարսափելի տեսք հաղորդում, առաջացավ մի արտահայտություն` «մազերը բիզ բիզ կանգնել»: Իսկ այսօր դա օգնում է  մարդկանց հետ հաղորդակցությանն այն իմաստով, որ սագամաշկի տեսքից կարելի դատել մարդու հուզական վերաբերմունքի մասին: Այսօր էլ լսում ենք` կատարումդ ինձ հուզեց, ես նույնիսկ փշաքաղվեցի: Երբ որևիցե  բան իսկապես հուզում է, մենք  փշաքաղվում ենք:

Մինչև վերջերս էլ կենսաբանության դասագրքերում պոչուկը համարվում էր ռուդիմենտար օրգան, այսինքն` օրգանն էվոլյուցիայի ընթացքում  կորցրել է իր հիմնական նշանակությունը: Ինչպես պարզվեց, պոչուկը կոնքոսկրի մկանների ամրացման համար է: Այն պատասխանատու  է որովայնի խոռոչում ներքին օրգանների վիճակի համար: Այն հիվանդների մոտ, որոնց պոչուկը բժշկի ցուցմամբ հեռացվել է, ժամանակի ընթացքում տեղի է ունենում ներքին օրգանների իջեցում. նման երևույթ հաճախ է պատահում պոչուկի լուրջ վնասվածքներից հետո:

 

Մի կենսական կարևորություն ունեցող օրգան ևս` թիմուսը (եղանանման գեղձը), որը գտնվում է կրծքամասի ետևի վերին  հատվածում:   Առաջներում կարծում էին, որ թիմուսը պիտանի չէ, սակայն այսօր արդեն հայտնի է, որ այն  իմունիտետի համար պատասխանատու ամենակարևոր օրգաններից է: Ցողունային բջիջները, հայտնվելով թիմուսում, վերածվում են Т-լիմֆոցիտների, այդ թվում`«քիլլեր-բջիջների», որոնք ոչնչացնում են մանրէներն ու վարակները: Նորածինների եղանանման գեղձը բավականին մեծ է, սրտի չափ (որը, սակայն, ժամանակի ընթացքում փոքրանում է) : Մեծերի մոտ տեղի է ունենում այդ օրգանի տարիքային հետաճ, սակայն Т-լիմֆոցիտները շարունակում են կատարել պաշտպանական գործառույթը: Բացի այդ, թիմուսը նպաստում է  ներզատիչ համակարգի նորմալ աշխատանքին:

 

Կար ժամանակ, որ անպետք օրգան էր համարվում լեղապարկը: Հնում հեռացնում էին թեթևատլետների այդ օրգանը` կարծելով, որ այն խանգարում է վազքին: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, լեղապարկը պատասխանատու է բջջային իմունիտետի համար և զտիչի դեր է կատարում` մաքրելով արյունը, նաև նպաստում է հետինֆարկտային վիճակի  վերականգնմանը:

 

Կենդանիներն ունեն խոփանման շնչառական օրգան, որն օգնում է ճանաչելու ֆերոմոնները, ինչը հնարավորություն է տալիս տարբերելու հոտերը: Մարդը նույնպես նման օրգան ունի, սակայն այն  կորցրել է  ակտիվությունը  օրգանն ուղեղի հետ կապող նյարդային վերջույթների մեռուկացման պատճառով:

 

Իսկ իմաստության ատամները մեր նախնիների մասին հիշողությունն են, որոնք խոտակեր էին ու բուսական կոշտ սնունդն  աղալու համար ամուր ատամների կարիք ունեին: Գուցե իզուր չէ, որ դրանք հայտնվում են, գուցե հարկավոր է ականջալուր լինել բնության կանչին, փորձել լինել նրան մոտիկ ու հաճախ վերադառնալ նրա հզոր գիրկը:

 

Մարդու օրգանիզմի կատարելագործման գործընթացը շարունակվում է  այսօր էլ: Դրան նպաստում են նաև հաջողությունները գենային ինժեներիայի բնագավառում:

 

Որոշ հերոնտոլոգներ  (հերոնտոլոգիա-մարդու ծերացման պատճառներն ուսումնասիրող գիտություն) կարծում են, որ  վերակառուցված մարդը կարող է ապրել 200 տարի:  Բայց արժե՞ արդյոք այդքան շատ խառնվել Բնության գործերին:

Դեռևս այս հարցում միասնական  կարծիք չկա:

Սկզբնաղբյուր. http://www.xnet.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

1801 թ. նոյեմբերի 9-ին ծնվել է ամերիկացի գործարար Գեյլ Բորդենը՝ խտացրած կաթի հայտնագործողը
1801 թ. նոյեմբերի 9-ին ծնվել է ամերիկացի գործարար Գեյլ Բորդենը՝ խտացրած կաթի հայտնագործողը

Գեյլ Բորդենը ծնվել է 1801 թ. նոյեմբերի 9-ին Նյու-Յորք նահանգում (ԱՄՆ): Իր աշխատանքային ուղին սկսել է Տեխաս նահանգում հողաչափ աշխատելով՝ ստեղծելով Գալվեստոն քաղաքի քաղաքաշինական պլանը, այնուհետև...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1895-ի նոյեմբերի 8-ին ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը բացահայտել է «ռենտգենյան ճառագայթները»
1895-ի նոյեմբերի 8-ին ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը բացահայտել է «ռենտգենյան ճառագայթները»

118 տարի առաջ գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը՝ Վյուրցբուրգյան համալսարանի (Բավարիա) պրոֆեսորը և ռեկտորը, համալսարանական լաբորատորիայում միայնակ փորձարկումներ իրականացնելիս...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հոկտեմբերի16-ին ծնվել է շվեյցարացի անատոմիստ, բուսաբան, ֆիզիոլոգ Ալբրեխտ Հալլերը
Հոկտեմբերի16-ին ծնվել է շվեյցարացի անատոմիստ, բուսաբան, ֆիզիոլոգ Ալբրեխտ Հալլերը

Ալբրեխտ Հալլերը ծնվել է 1708 թ. հոկտեմբերի16-ին Բերնում: Սկզբում սովորել է Տյուբինգենյան, այնուհետև Լոնդոնյան համալսարաններում: 1727 թ.ն Հալլերը դարձավ բժշկական գիտությունների թեկնածու: Բժշկության բնագավառում մեկ տարի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1829 թ. օգոստոսի 13-ին ծնվել է ռուս ֆիզիոլոգ, ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր Իվան Սեչենովը
1829 թ. օգոստոսի 13-ին ծնվել է ռուս ֆիզիոլոգ, ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր Իվան Սեչենովը

Իվան Միխայիլի Սեչենովը ծնվել է 1829թ. օգոստոսի 13-ին այժմյան  Նիժնի Նովգորոդ շրջանի Սեչենովո գյուղում: 1848 թ. ավարտել է Պետերբուրգի Գլխավոր ճարտարագիտական դպրոցը և 1856 թ. Մոսկովյան համալսարանի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունիսի 30-ին ծնվել է անգլիացի բուսաբան և ճանապարհորդ Ջոզեֆ Հուկերը
Հունիսի 30-ին ծնվել է անգլիացի բուսաբան և ճանապարհորդ Ջոզեֆ Հուկերը

Ջոզեֆ Դոլթոն Հուկերը ծնվել է 1817 թ. հունիսի 30-ին՝ Հեյլսուորտում: Նրա առաջին ուսուցիչը հենց իր հայրը՝ Վիլյամ Հուկերը դարձավ: Ջոզեֆը՝ 7 տարեկանից սկսած, Գլազգոյի համալսարանում նրա դասախոսություններն էր լսում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան
1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան

Տեղային արհեստանոցում աշխատելով՝ Կրիստոֆեր Շոուլզը և նրա գործընկեր Կարլոս Գիդդենը գրքի էջերի հաջորդաբար համարակալման համար սարքավորում հնարեցին: Այս հասարակ հարմարանքից էլ սկիզբ է առել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1981 թ. հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ գրանցեց
1981 թ. հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ գրանցեց

«20-րդ դարի ժանտախտ» համարվող հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1981 թ. ԱՄՆ-ում: Բժիշկներին շատ անհանգստացրեց թոքաբորբով հիվանդացող երիտասարդների թվի խիստ աճը, ինչը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 30-ին ծնվել է գերմանացի էնտոմոլոգ Գերման Հագենը
Մայիսի 30-ին ծնվել է գերմանացի էնտոմոլոգ Գերման Հագենը

Գերման Հագենը ծնվել է 1817 թ. մայիսի 30-ին Կենիգսբերգում (այժմյան Կալինինգրադ): Նա իր կարիերան սկսել է 1836 թ. Կենիգսբերգի համալսարանի բժշկական ֆակուլտետ ընդունվելուց հետո...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 29-ը Առողջ մարսողության համաշխարհային օրն է. med.news.am
Մայիսի 29-ը Առողջ մարսողության համաշխարհային օրն է. med.news.am

Մայիսի 29-ը առողջ մարսողության համաշխարհային օրն է (World Digestive Health Day), որը սահմանվել է համաշխարհային աղեստամոքսային կազմակերպության նախաձեռնությամբ (World Gastroenterology Organisation, WGO)...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 16-ը` ՁԻԱՀ զոհերի հիշատակի համաշխարհային օր
Մայիսի 16-ը` ՁԻԱՀ զոհերի հիշատակի համաշխարհային օր

Յուրաքանչյուր տարի, մայիս ամսվա երրորդ կիրակի օրն ընդունված է հիշել այն մարդկանց, որոնք մահացել են ՁԻԱՀ-ից: Սա արվում է ՁԻԱՀ-ով հիվանդ և ՄԻԱՎ վարակակիր մարդկանց խնդիրների վրա միջազգային հանրության ուշադրությունը գրավելու և այս հիվանդության հետագա...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 10-ին ծնվել է իռլանդացի գործարար, թեյի մագնատ, հայտնի թեյի ընկերության հիմնադիր Թոմաս Լիփթոնը
Մայիսի 10-ին ծնվել է իռլանդացի գործարար, թեյի մագնատ, հայտնի թեյի ընկերության հիմնադիր Թոմաս Լիփթոնը

Թոմաս Ջոնստոն Լիփթոնը ծնվել է 1850թ. մայիսի 10-ին Գլազգոյում (Շոտլանդիա): Արդեն հինգ տարեկան հասակում նա օգնում էր իր հորը նպարեղենի խանութում, իսկ երբ նրա եղբայրը և քույրը մահացան,  նա ստիպված...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 8-ին ծնվել է Ֆրանսիացի մանրէաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Լվովը
Մայիսի 8-ին ծնվել է  Ֆրանսիացի մանրէաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Լվովը

Անդրե Միշել Լվովը ծնվել է 1902թ. մայիսի 8-ին ֆրանսիական Էլե-լյո-Շատո գյուղում, ռուսական ծագում ունեցող մտավորական հրեայական ընտանիքում: 1922թ. նա ընդունվել է Պաստերյան ինստիտուտ, սովորել է աշխարհահռչակ ֆրանսիացի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1755թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հանդիսավոր բացումը
1755թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հանդիսավոր բացումը

Ռուսաստանի ամենահին և ամենահայտնի համալսարանը Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան ռուսական համալսարանն է: Այն հիմնադրվել է 1755թ., նշանավոր գիտնական-հանրագիտարանագետ, առաջին ռուս ակադեմիկոս...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 6-ին ծնվել է ավստրիացի նյարդաբան, հոգեվերլուծաբանության դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը
Մայիսի 6-ին ծնվել է ավստրիացի նյարդաբան, հոգեվերլուծաբանության դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը

Զիգմունդ Ֆրեյդը ծնվել է 1856թ. մայիսի 6-ին Ֆրեյբուրգ մորավյան քաղաքում, բուրդ վաճառողի ընտանիքում: 1860թ. նրա ընտանիքը տեղափոխվել է Վիեննա, որտեղ Զիգմունդը գերազանց ավարտել է ավագ դպրոցը և դարձել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 6-ին ծնվել է ամերիկացի հոգեբույժ, սոցիալական հոգեբան Ջեյկոբ Մորենոն
Մայիսի 6-ին ծնվել է ամերիկացի հոգեբույժ, սոցիալական հոգեբան Ջեյկոբ Մորենոն

Ջեյկոբ Լևին Մորենոն ծնվել է 1889թ. մայիսի 6-ին Բուխարեստում (Ռումինիա), իսպանացի հրեաների ընտանիքում, նա վեց` ավելի ուշ ծնված եղբայրներց և քույրերից ավագն էր...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ